Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը կոչ է անում վրացական ավիաընկերություններին ձեռնպահ մնալ Իրանի և Իրաքի օդային տարածքների օգտագործումից
Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը կոչ է անում վրացական ավիաընկերություններին ձեռնպահ մնալ Իրանի և Իրաքի օդային տարածքների օգտագործումից

Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը կոչ է անում վրացական ավիաընկերություններին ձեռնպահ մնալ Իրանի և Իրաքի օդային տարածքի օգտագործումից:

«Եվրամիության ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման ինտեգրված խմբի տարածած հանձնարարականին հենվելով, Իրանի և Իրաքի օդային տարածքում թռիչքների անվտանգության և ավիացիոն անվտանգության համար ռիսկերի և ուկրաինական ինքնաթիռի աղետի հնարավոր պատճառները նախատեսելով, Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը Վրաստանում գրանցված ավիաընկերություններին կոչ է անում ձեռնպահ մնալ Իրանի և Իրաքի օդային տարածքի օգտագործումից: Միջազգային ավիացիոն կազմակերպությունների և ավիացիոն իշխանությունների միջև մշտական ռեժիմում իրականացվում է լրատվության փոխանակում և գոյություն ունեցող ռիսկերի գնահատում, որպեսզի ապահովվի ուղևորների և թռիչքների անվտանգությունը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից տարածած լրատվությամբ,  Ըստ լուրերի, Եվրամիության ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման ինտեգրված խմբի կողմից, ունեցած տվյալների վերլուծության հիման վրա, Իրանի և Իրաքի օդային տարածքները գնահատվել են որպես բարձր ռիսկային, և եվրոպական ավիաընկերություններին կոչ են անում ձեռնպահ մնալ այդ երկրների օդային տարածքների օգտագործումից:

Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հերթական անգամ ցավակցում է ուկրաինական միջազգային ավիաուղիների (UIA) ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին: