Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ընթացիկ շաբաթվա թռիչքների ժամանակացույցը պարբերաբար թարմացնելու է իր էջում
Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ընթացիկ շաբաթվա թռիչքների ժամանակացույցը պարբերաբար թարմացնելու է իր էջում

Քաղաքացիական ավիացիայի գործակալության լրատվությամբ, աշխարհում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման աճող դինամիկան նախատեսելով, ավիաընկերությունները ամեն օր փոխում են իրենց թռիչքների ժամանակացույցը, այդ թվում չեղյալ հայտարարում:

Վարակի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, օդային տեղաշարժի սահմանափակման միջոցները կիրառում են պետությունները և ավիացիոն իշխանությունները:

Ինչպես ասված է գործակալության կողմից տարածած հաղորդագրության մեջ, նախատեսելով բարձր հասարակական հետաքրքրությունը, Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը իր կայքում պարբերաբար կթարմացնի այդ տվյալները:

Դրա հետ մեկտեղ, 2020 թվականի մարտի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ «Վիզաիր» ավիաընկերությունը չեղարկել է թռիչքները դեպի Քութաիսի-Աթենք-Քութաիսի, Քութաիսի-Բուդապեշտ-Քութաիսի և Քութաիսի-Էյնդհովեն: