Կգա ժամանակը, երբ ես և Մարադոնան ֆուտբոլ կխաղանք երկնքում. Պելե
Կգա ժամանակը, երբ ես և Մարադոնան ֆուտբոլ կխաղանք երկնքում. Պելե

Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն արձագանքել է արգենտինացի լեգենդ Դիեգո Մարադոնայի մահվան մասին լուրերին:

«Շատ ցավալի է կորցնել այդպիսի ընկերոջը: Կգա ժամանակը, երբ ես և Մարադոնան ֆուտբոլ կխաղանք երկնքում»,- հայտարարել է «Ֆուտբոլի արքան»:

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան սրտի կաթվածից մահացել է 60 տարեկան հասակում: