Արգենտինայի դատախազությունը հետաքննում է Դիեգո Մարադոնայի առանց նախնական մտադրության հնարավոր սպանության գործը
Արգենտինայի դատախազությունը հետաքննում է Դիեգո Մարադոնայի առանց նախնական մտադրության հնարավոր սպանության գործը

Արգենտինայի դատախազությունը հետաքննում է Դիեգո Մարադոնայի առանց նախնական մտադրության հնարավոր սպանության գործը: Պաշտոնական անձանց հայտարարությամբ, հետաքննության շրջանակներում Մարադոնայի անձնական բժշկից ՝ Լեոպոլդո Լուկեյից առգրավել են բժշկական գրառումները: Այս մասին տեղեկատվություն է տարածում «Բի Բի Սին»:

Բուենոս Այրեսի ոստիկանությունը խուզարկություն է անց կացրել Լեոպոլդո Լյուկեի տանը և կլինիկայի գրասենյակում: Հետաքննության տվյալներով, ոստիկանության նպատակն է պարզել, հետվիրահատական ժամանակաշրջանում, տեղի է ունեցել թե ոչ որևէ անփութություն:

Դատախազության հայտարարությամբ, Մարադոնայի բժշկին դեռ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել: Անձամբ Լուկեն հերքում է ցանկացած տեսակի անփութություն:

Ֆուտբոլի լեգենդը մահացել է նոյեմբերի 25-ին, 60 տարեկան հասակում: Դիեգո Մարադոնայի երեխաները մանրամասն տեղեկություններ են պահանջում իրենց հոր բուժման վերաբերյալ: