Մարադոնան հեռանում է, սակայն չի լքում մեզ, քանի որ նա անմահ է. Լիոնել Մեսսի
Մարադոնան հեռանում է, սակայն չի լքում մեզ, քանի որ նա անմահ է. Լիոնել Մեսսի

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին արձագանքել է լեգենդար հայրենակից Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ:

«Շատ ցավալի օր է բոլոր արգենտինացիների և ֆուտբոլի համար: Նա լքում է մեզ, սակայն չի հեռանում, քանի որ Դիեգոն անմահ է: Ես հիշում եմ նրա հետ ունեցած բոլոր հիանալի պահերը և ցավակցում եմ Դիեգոյի ընտանիքին և ընկերներին: Հանգիստ քնիր,- ասել է Մեսսին:

Դիեգո Մարադոնան 60 տարեկան հասակում մահացել է սրտի կաթվածից: Նախկին ֆուտբոլիստը վիրահատությունից հետո գտնվում էր Բուենոս Այրեսի ծայրամասում գտնվող իր սեփական վիլլայում: