Արգենտինայում հայտարարվել է եռօրյա սուգ
Արգենտինայում հայտարարվել է եռօրյա սուգ

Արգենտինայի կառավարությունը հայտարարել է, որ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվելու:

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը 60 տարեկան հասակում հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:

Վերջին անգամ հանրության առջև Մարադոնային տեսել էին հոկտեմբերի 30-ին ՝ «Խիմնազիա» – «Պատրոնատո» հանդիպմանը: Այդ օրը լեգենդը դարձավ 60 տարեկան և խաղից առաջ նրան փոխանցել են հիշարժան նվերներ: Մարադոնան չմնաց խաղը դիտելու համար, քանի որ իրեն անօգնական էր զգում: Ավելի ուշ նրան տեղափոխել են Լա Պլատայի կլինիկա, որտեղ նա շտապ վիրահատվել է ՝ ուղեղից հեմատոմա հեռացնելու համար: