«Բարսելոնան» և «Նապոլին» արձագանքել են Դիեգո Մարադոնային մահին
«Բարսելոնան» և «Նապոլին» արձագանքել են Դիեգո Մարադոնային մահին

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը արձագանքել է իր նախկին խաղացող Դիեգո Մարադոնայի մահվանը:

«Շնորհակալություն ամեն ինչի համար, Դիեգո»,- գրված է ակումբը «Թվիթերում»:

Մարադոնան կատալոնական ակումբում խաղացել է 1982-84 թվականներին և այս թիմի հետ նվաճել է Իսպանիայի գավաթը, լիգայի գավաթը և սուպերգավաթը: Արգենտինացին Լա Լիգայի 36 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ:

«Թվիթերում» այս տխուր լուրին արձագանքել է նաև Մարադոնայի մեկ այլ նախկին ակումբ ՝ «Նապոլին»:

«Միշտ: Խաղաղությամբ Դիեգո», – ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Մարադոնան 1984-91 թվականներին խաղացել է «Նապոլիում», երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն (1987, 1990), նվաճել է Իտալիայի գավաթը և սուպերգավաթը, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի գավաթը (1989):

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստը 60 տարեկան հասակում մահացել է սրտի կաթվածից: