ՊՍԺ-ի ակումբային խանութները ստացել են հանձնարարություն - պատրաստվել Մեսսիի տրանսֆերի համար
ՊՍԺ-ի ակումբային խանութները ստացել են հանձնարարություն - պատրաստվել Մեսսիի տրանսֆերի համար

Ըստ մի քանի աղբյուրների, «Պարի Սեն Ժերմենը» առաջիկայում կհայտարարի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու մասին:

Ինչպես պարզվեց, փարիզյան թիմի մասնագիտացված խանութները հանձնարարություն են ստացել, նախապատրաստվել տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությանը:

Ավելի վաղ «Բարսելոնա» ակումբի նախագահի թեկնածու, Էմիլի Ռուսոն ասել էր, որ եթե Մեսսին ցանկանում է մնալ թիմում, ապա ստիպված կլինի համաձայնվել կրճատված աշխատավարձին:

Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի վիճակահանությունից հետո «Բարսելոնան» ու «Պարի Սեն Ժերմենը» կխաղան միմյանց դեմ: Երբ փարիզական ակումբի հարձակվող, Նեյմարը իմացավ այդ մասին, նա իր նախկին թիմակցին՝ Մեսսիին դիմել է ինստագրամում – «Շուտով կհանդիպենք, իմ ընկեր»: