«Բարսելոնան» 2019 թվականին սեփական հարկի տակ չի պարտվել
«Բարսելոնան» 2019 թվականին սեփական հարկի տակ չի պարտվել

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Բարսելոնան» սեփական մարզադաշտում 4:1 հաշվով պարտության է մատնել Ալավեսին: Սա կատալոնական ակումբի 2019 թվականի վերջին տնային հանդիպումն էր:

Հատկանշական է, որ այս տարի Իսպանիայի չեմպիոնը սեփական մարզադաշտում չի պարտվել: «Կամփ Նոու» մարզադաշտում անց է կացրել 28 պաշտոնական հանդիպում, որտեղից 24-ը ավարտել է հաղթանակով, իսկ 4-ը ոչ ոքի: Գնդակների հարաբերակցությունը ՝ 81-ը 20-ի վրա:

Մինչ այս, նման արդյունք թիմը գրանցել է ՝ 1957, 1959, 1968, 1974, 1975 և 2011 թվականներին: