Լեոնել Մեսիի նոր ձեռքբերումները «Սեվիլիայի» հետ բենեֆիսից հետո
Լեոնել Մեսիի նոր ձեռքբերումները «Սեվիլիայի» հետ բենեֆիսից հետո

«Բարսելոնան» Լեոնել Մեսիի երեք գոլի և մեկ գոլային փոխանցման միջոցով «Սեվիլիային» հաղթել է 4:2 հաշվով: Հանդիպման ավարտից հետո արգենտինացին գրանցել է հերթական վիճակագրությունը:

  1. Լեոնել Մեսին իր կարիերայում կատարել է 50-րդ հեթրիկը: 44-ը Բարսելոնայի շարքերում, իսկ 6-ը Արգենտինայի հավաքականում:
  2. Սեվիլյան Մեսիի սիրելի մրցակիցն է: Սեվիլիացիները նրանից 35 խաղում ստացել են 36 գոլ:
  3. Այս սեզոնում Մեսին 32 պաշտոնական հանդիպման ընթացքում խփել է 33 գոլ և կատարել 18 արդյունավետ փոխանցում:
  4. Մեսին հավաքել է 650 գոլ: Այստեղից ակումբային մակարդակով նա խփել է 585-ը, իսկ հավաքականի կազմում 65:
  5. Մեսին թոփ 5 երկրների առաջնություններում լավագույն ռմբարկուն է ՝ 25 գոլ:
  6. Արգենտինացին լիդերն է նաև արդյունավետ փոխանցումներով ՝ 11 փոխանցում: