Մեսիի միակ գոլը Բարսելոնային բերել է Իսպանիայի 26-րդ չեմպիոնությունը
Մեսիի միակ գոլը Բարսելոնային բերել է Իսպանիայի 26-րդ չեմպիոնությունը

Բարսելոնան 26-րդ անգամ դառել է Իսպանիայի չեմպիոն, սակայն դրա համար անհրաժեշտ եղավ պահեստային նստարանից խաղադաշտ մտցնել Լեոնել Մեսիին:

Լեվանտեյի հետ խաղում, սեփական դաշտում, կատալոնացիները առաջին խաղակեսում ոչ մի բան չեն արել: Հավանաբար Էրնեստո Վալվերդեն որոշեց չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչի համար հանգստացնել իր կարևոր ֆուտբոլիստներին, սակայն Լեվանտեն դիմադրել է Բարսելոնային և առաջին 45 րոպեներում գոլ բաց չի թողել:

Մեսին խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսի սկզբին և 15 րոպեում փոխել խաղի պատկերը:

Լեվանտեն հնարավորություն ուներ հաշիվը հավասարեցնել երկու անգամ, սակայն մնացած ժամանակում ոչ մի բան չի փոխվել և Բարսելոնան չեմպիոնությունը գրանցել է սեզոնի ավարտից երեք տուր շուտ:

Կատալոնացիները այս սեզոնում արդեն նվաճել են երկու տիտղոս (Իսպանիայի գավաթը և չեմպիոնությունը) և այս պահին ողջ ուշադրությունը տեղափոխել է չեմպիոնների լիգայի վրա:

Երկուշաբթի օրը, մայիսի 1-ին ամենահեղինակավոր եվրոպական ակումբային մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում, Էրնեստո Վալվերդեյի թիմը հյուրընկալելու է Լիվերպուլին: Հանդիպումը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 23:00-ին: