Երազում եմ ևս մեկ գոլի մասին Անգլիայի հավաքականի դարպասներում, այս անգամ աջ ձեռքով. Մարադոնա
Երազում եմ ևս մեկ գոլի մասին Անգլիայի հավաքականի դարպասներում, այս անգամ աջ ձեռքով. Մարադոնա

Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդ Դիեգո Մարադոնան պատասխանել է այն հարցին, թե ինչպիսի նվեր է ցանկանում ստանալ իր 60-ամյակին:

«Երազում եմ ևս մեկ գոլի մասին Անգլիայի հավաքականի դարպասներում, այս անգամ աջ ձեռքով»,- պատասխանել է Մարադոնան: Նրա խոսքերը մեջբերում է ESPN-ը:

Աշխարհի 1986 թվականի առաջնության քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականի դեմ Մարադոնան գոլ է խփել ձախ ձեռքով և բացել հաշիվը: Կանոնների խախտումը մրցավարի կողմից աննկատ մնաց: Լեգենդար գոլը նույնիսկ ստացավ անուն ՝ «Աստծո ձեռքը»:

Բացի այդ, Մարադոնան իր կարծիքն է հայտնել ժամանակակից համաշխարհային ֆուտբոլի գլխավոր աստղերի `Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Մեսսի ու Կրիշտիանու, Կրիշտիանու և Մեսսի: Ինձ համար այս երկուսը մեկ գլուխ բարձր են մնացածից: Ես չեմ տեսնում մեկին, ով կարող է մոտենալ նրանց: Ոչ ոք չի կարող հասնել նրանց արածի կեսին»,- ասել է Մարադոնան:

Լիոնել Մեսսին նվաճել է վեց «ոսկե գնդակ», Ռոնալդուն ՝ հինգ: