Իսրաելում Վրաստանի դեսպանությունը տարածում է հայտարարություն
Իսրաելում Վրաստանի դեսպանությունը տարածում է հայտարարություն

Իսրաելում Վրաստանի դեսպանությունը, Վրաստանի քաղաքացիների ուշադրության համար տարածում է հայտարարություն: Դեսպանությունը քաղաքացիներին, կորոնավիրուսի կապակցությամբ, զգուշացնում է Իսրաելում պարետային ժամի գործելու մասին:

«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ին, Իսրաելում «կարմիր կարգավիճակ» ունեցող մոտ 40 քաղաքում ժամը 19:00-ից մինչև առավոտյան ժամը 5-ը գործելու է պարետային ժամ: Նշված ցուցակում են ՝Աշկելոնը, Աշդոդը, Բնեյ Բրակը, Մոդիին Իլիթը, Էլադին, Բեթ Շեմեշը, Տիրան, Բեյթար Իլիթին, Նետիվոթին, Էլ Կարմելը, Էիլատը, Սդերոթը, Կովախը, Կիրիատ Ռամիրը և այլն: Սահմանափակվել է գրեթե բոլոր տեսակի արտադրական գործողությունը: Նշված քաղաքներում փակվելու են դպրոցները և մանկապարտեզները: Արգելվել է փակ տարածքում 10-ից ավելի մարդկանց հավաքը: Իսկ բաց տարածքներում ավելի քան 20 մարդու»,- ասված է հայտարարության մեջ: