Իրանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ռեկորդային բարձր ցուցանիշ
Իրանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ռեկորդային բարձր ցուցանիշ

Իրանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ռեկորդային բարձր ցուցանիշ:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, վերջին օրվա ընթացքում երկրում «կովիդ 19»-ից մահացել է 221 մարդ:

Պաշտոնական տվյալներով, երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 12 305: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել 2 079 մարդու մոտ: Ընդհանուր առմամբ երկրում գրանցված է վարակման 250 458 դեպք:

Իրանի 31 նահանգներից 9-ը հայտարարվել են համավարակի «կարմիր գոտիներ»: Վերջին տասը օրվա ընթացքում Իրանում նկատվում է կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի կտրուկ աճ: