Ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար ստիպողական  կարանտինի տեղափոխեցին 10 մարդու
Ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար ստիպողական կարանտինի տեղափոխեցին 10 մարդու

Ներքին գործերի նախարարությունը, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ միասին, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների վերահսկուման մոնիտորինգը ամբողջ Վրաստանում ակտիվորեն շարունակվում է:

Ըստ ՆԳՆ-ն, համատեղ մոնիտորինգի արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում բացահայտվել է ինքնամեկուսացման կանոնների խախտման 10 նոր փաստ:

Թբիլիսիի, ինչպես նաև Կախեթիի, Քվեմո Քարթլիի, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթի շրջաններից 10 քաղաքացի, որոնք խախտել են ինքնամեկուսացման կանոնները, տեղափոխվել են ստիպողական կարանտինային գոտի:

Այս պահի դրությամբ 22 անձ գտնվում է կարանտինային գոտում՝ ինքնամեկուսացման կանոնների խախտման պատճառով:

«Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքում գտնվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել Վրաստանի օրենսդրության պահանջները հանրային առողջության ոլորտում և հարգել Հանրային առողջապահության ծառայության որոշումները: Ներքին Գործերի Նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և պահպանել այդ կանոնակարգերը », – հայտարարում է ՆԳՆ-ը: