Իլիա Երկրորդը դարձել է 85 տարեկան
Իլիա Երկրորդը դարձել է 85 տարեկան

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը դարձել է 85 տարեկան:

Իլիա Երկրորդի հոբելյանի կապակցությամբ, Վրաստանի պատրիարքարանում այսօր նախատեսված են տոնական միջոցառումներ:

1977 թվականի դեկտեմբերի 23-ին 12-րդ տեղական եկեղեցական ժողովին միտրոպոլիտ Իլիային ընտրել են Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք: Նույն տարվա դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել նրա գահակալությունը պատրիարքարանի գահին:

2017 թվականի դեկտեմբերի 25-ին նշվել են Իլիա Երկրորդի գահակալման 40 ամյակը: