Սուրբ Երրորդության տաճարում Իլիա Երկրորդի գահակալության 44-րդ տարեդարձի կապակցությամբ մատուցվում է հանդիսավոր արարողություն
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի գահակալությունից անցել է 44 տարի։
Երրորդություն Մայր տաճարում այս օրվան նվիրված հանդիսավոր պատարագ է մատուցվում, որը Սինոդի անդամների ու հոգևորականների հետ կմատուցի հայր Դանիելը։ Ինքը՝ պատրիարքն այսօր Երրորդության տաճարում չէ։
Ինչպես հայտնել է վարդապետ Իոանե Մճեդլիշվիլին, այսօր Սուրբ Երրորդություն տաճարում հանդիսավոր պատարագ են մատուցելու 15 քահանայապետեր։ Ժամերգության ավարտին նրանք կշնորհավորեն պատրիարքին և կկատարվի քարոզ։
«Շնորհավորում ենք Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքին գահակալության 44-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ինչպես գիտեք, 1977 թվականին նա պատրիարք է գահակալվել Սվետիցխովելիի պատրիարքական տաճարում։ Մաղթում ենք նրան երկարատև առողջություն և երկար տարիների կյանք։ Սուրբ Երրորդություն տաճարում 15 քահանայապետներ հանդիսավոր արարողություն են մատուցելու: Ծառայության ավարտին նրանք կշնորհավորեն պատրիարքին գահակալության օրվա կապակցությամբ, կլինի քարոզ»,- ասել է վարդապետ Իոանե Մճեդլիշվիլին։
Հարցին, թե ինչու այսօր չներկայացավ, պատրիարքը, վարդապետը պատասխանել է. «Նա պատրաստվում էր գալ, նա վճռական էր տրամադրված մինչև վերջին րոպեն, սակայն չկարողացավ»։
Պատրիարքարանի մամլո դիվանից հայտնում են, որ համավարակի պատճառով պատրիարքարանում հյուրեր ընդունելու պլաններ չկան։
Ցխում-Աբխազիայի այն ժամանակվա միտրոպոլիտը 1977 թվականի դեկտեմբերի 25-ին Սվետիցխովելի տաճարում օծվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք։
Վրաց ուղղափառ եկեղեցու տասներկուերորդ եկեղեցական ժողովում փակ քվեարկությամբ կաթողիկոս-պատրիարք է ընտրվել Իլիա Երկրորդը։ Նա պատրիարքական գահ է բարձրացել 44 տարեկանում։