Կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հանդիպեց Կախա Կուճավայի հետ
Կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հանդիպեց Կախա Կուճավայի հետ

Վրաստանի խորհրդարանի նորընտիր նախագահ Կախա Կուճավան Վրաստանի պատրիարքարանում հանդիպեց Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին:

Հանդիպմանը մասնակցում էին նաև պատրիարքի փոխանորդը, Սենակիի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի), Թբիլիսիի հոգևոր ակադեմիայի և ճեմարանի ռեկտոր Գիորգի Զվիադաձեն և Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, արքեպիսկոպոս Անդրիա Ջաղմաիձեն:

Հանդիպումը ճանաչողական բնույթի էր: Կաթողիկոս-պատրիարքը օրհնեց խորհրդարանի նոր նախագահին և մաղթեց բեղմնավոր աշխատանք՝ ի բարօրություն երկրի:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Թողնել մեկնաբանություն