Կախա Կուճավան շնորհակալություն է հայտնում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին հյուրընկալության համար
Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան շնորհակալություն է հայտնում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին հյուրընկալության համար։ Այս մասին Կուճավան գրում է Twitter-ում։
«Շնորհակալ եմ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ին՝ Միջխորհրդարանական միության վեհաժողովի հանդիսավոր երդմնակալությանը խորհրդարանի նախագահներին հյուրընկալելու և Մադրիդում ջերմ ընդունելության համար»,- գրել է Կախա Կուճավան Twitter-ում։
Կախա Կուճավան պատվիրակության հետ գտնվում է Մադրիդում, որտեղ կմասնակցի Միջխորհրդարանական միության Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին։