Մեծ է վիշտը, որը հաջորդեց Բաթումիի ողբերգությանը, ես խնդրում եմ Աստծուն, որ մեզ տոկունություն տա, մենք աղոթում ենք մահացածների համար. Իլիա Երկրորդ
Մեծ է վիշտը, որը հաջորդեց Բաթումիի ողբերգությանը, ես խնդրում եմ Աստծուն, որ մեզ տոկունություն տա, մենք աղոթում ենք մահացածների համար. Իլիա Երկրորդ

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը ցավակցում է Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

«Մեծ է ցավը, որը հաջորդեց վերջերս Բաթումիում տեղի ունեցած ողբերգությանը: Մենք սրտանց ցավակցում ենք զոհվածների ընտանիքի անդամներին ու հարազատներին, մեր ցավակցություններն ենք հայտնում ողջ Վրաստանին: Այսօր բոլորը կիսում ենդ այդ ցավը և ցնցված են կատարվածից:

Մենք աղոթում ենք մահացածների համար: Բազմաթիվ հոգեհանգիստներ կլինեն նրանց հոգիների համար: Կիրակի օրը, ժամերգությունից հետո, աղոթքներ կկատարվեն, այդ թվում ՝ Երրորդության տաճարում:

Ես խնդրում եմ Աստծուն, որ մեզ տա տոկունություն, տա իր ողորմությունը և օրհնի մեր երկիրն ու ժողովրդին խաղաղությամբ», – ասված է Պատրիարքի ցավակցական հեռագրում:

Բաթումիում, մայիսի 26-ի փողոցում, հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, բնակելի շենքի մի հատված փլուզվել է: Զոհվել է ինը մարդ, մեկը վիրավորվել է: