Բաթումիում բնակելի շենքի փլուզման փաստով ձերբակալված երեք անձի, որպես խափանման միջոց է սահմանվել բանտարկությունը
Բաթումիում բնակելի շենքի փլուզման փաստով ձերբակալված երեք անձի, որպես խափանման միջոց է սահմանվել բանտարկությունը: Բաթումի քաղաքային դատարանի դատավոր Թամար Բեժանիշվիլին որոշումը հրապարակեց րոպեներ առաջ: Դատավորը բավարարեց դատախազության միջնորդությունը:
Դատական նիստին ներկա էին, բնակարանի սեփականատեր Զաուր Բուդատովը և նրա կողմից վարձած երկու աշխատողներ ՝ հայր և որդի Հուսեին և Գիորգի Սուրմանիձեները:
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով:
Ըստ փաստաբանների, անօրինական է մեղադրյալներին կալանավորել մինչև փորձաքննության ավարտը:
Բաթումիում, մայիսի 26-ի փողոցի բնակելի շենքի մի մասը փլուզվել է հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում: Զոհվել է իննը մարդ, վիրավորվել է մեկը: Ներքին գործերի նախարարությունը շենքի փլուզման փաստով ընթացող հետաքննության շրջանակներում ձերբակալել է երեք մարդու: Դատախազությունը նրանց մեղադրանք է առաջադրել շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները խախտելու համար, ինչը հանգեցրել է մարդկանց մահվան և ծանր հետևանքների: