Իլիա Երկրորդը Սվետիցխովելի տաճարի բակում մասնակցել է կանաչապատման միջոցառմանը
Իլիա Երկրորդը Սվետիցխովելի տաճարի բակում մասնակցել է կանաչապատման միջոցառմանը

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ ապրիլի 1-ից «Կանաչապատիր Վրաստանը» պատրիարքարանի հիմնադրամը իր գործընկերների հետ համատեղ իրականացնում է Սվետիցխովելի տաճարի բակում տնկման լայնածավալ նախագիծ:

Ըստ պատրիարքարանի, Իլիա Երկրորդը, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարության, անտառային ազգային գործակալության, քաղաքապետարանի, մասնավոր հատվածի, բժշկական ոլորտի, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, երիտասարդները և հավատացյալները մասնակցեցին կանաչապատման միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում տնկվել է ավելի քան 700 բույս: Այս նախագիծն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի թույլտվությամբ: Աջակցողներն են «Վրացական սածիլներ» ՍՊԸ-ն, «Սիլքնեթը» և «Կանաչ տուն» ՍՊԸ-ն:

Թողնել մեկնաբանություն