Հնարավորինս պարզ նշենք նոր տարին, նման դեպքում, այն չի ունենա ազդեցություն համավարակային իրավիճակի վրա. Թենգիզ Ցերցվաձե

Բոլորս ուզում ենք նոր տարի, մանավանդ երեխաներից չենք ցանկանում այն ​​խլել, սակայն հիմա ամբողջ աշխարհում կարգախոսն այն է, որ այս նոր տարին պետք է համեմատաբար թեթև լինի,- այս մասին հայտարարել է «կովիդ 19»-ի բուժման կլինիկական խմբի ղեկավար, Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեն:

Նրա խոսքով, սահմանափակումների վերացումը կարող է հանգեցնել համավարակի վատթարացմանը, և դա կանխելու համար բնակչությունը պետք է հետևի հանձնարարականներին:

«Մեկն է արգելքը, իսկ մյուսն է ինքնագիտակցությունը: Նրանք պետք է որոշակի արգելք սահմանեն իրենց նկատմամբ: Գալիս է նոր տարին: Այո, մենք բոլորս ուզում ենք նոր տարին, հատկապես երեխաներից չենք ցանկանում այն խլել, սակայն ամբողջ աշխարհում այժմ կարգախոս կա, որ այս նոր տարին պետք է համեմատաբար թեթև լինի: Թող չլինի շքեղ: Նշեք այն միայն ընտանիքի շրջանում: Շարժունակության ավելացման, գնալ-գալու, նույնիսկ նվերներ գնելու կարիք չկա: Այս նոր տարին անց կացնենք ավելի համեստ և նման դեպքում դա չի ազդի համավարակային իրավիճակի վրա»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: