Հյուրանոցի անվտանգության պատասխանատուն ոչ միայն աշխատակազմն է, այլ նաև պետությունը. Ուչա Նանուաշվիլի

Հյուրանոցի անվտանգության պատասխանատուն ոչ միայն աշխատակազմն է, այլ նաև պետությունը,- այսպես է արձագանքել Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցի հրդեհին: Ուչա Նանուշավիլին ցավակցել է զոհերի ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Ժողովրդական պաշտպանը նշում է, որ կարևոր է արագ և արդյունավետ հետաքննել հրդեհի պատճառները:

«Նշված ողբերգությունը պետք է իշխանության կողմից համապատասխան կանոնակարգերի գործարկման հիմք դառնա, որպեսզի անվտանգության նորմերի պաշտպանության նպատակով ստուգվեն երկրում գործող բոլոր հյուրանոցները և հյուրանոցային տիպի տները:

Վրաստանի ժողովրդական պաշտպանը կհետևի հետաքննության ընթացքին և հույս է հայտնում, որ հանրությանը հայտնի կդառնան անաչառ և օբյեկտիվ հետաքննության արդյունքները»,- նշված է ժողովրդական պաշտպանի հայտարարությունում:

Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հոսպիտալացվել է 21 մարդ, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների միջև է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:

Տեղի ունեցածի կապակցությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 243-րդ հոդվածի 3-րդ կետով, որը նկատի ունի հրշեջ անվտանգության նորմերի խախտում:

Հրդեհը հյուրանոցում բռնկվել էր նոյեմբերի 24-ին, 21:00-ին:

Բաթումիում քաղաքացիների համար գործում է թեժ գիծ. 595950925: