«Լեոգրանդ» հյուրանոցը կրակմարիչների անսարքիության և տարհանման  պլան չունենալու պատճառով մի քանի ամիս առաջ տուգանվել է. Փաստաբան
  «Լեոգրանդ» հյուրանոցը կրակմարիչների անսարքիության և տարհանման  պլան չունենալու պատճառով մի քանի ամիս առաջ տուգանվել է. Փաստաբան

«Լեոգրանդ» հյուրանոցը կրակմարիչների անսարքիության և տարհանման  պլան չունենալու պատճառով մի քանի ամիս առաջ տուգանվել է,- այս մասին լրագրողներին է ասել հյուրանոցի փաստաբան Կախաբեր Ծերեթելին:

Նրա խոսքերով «Լեոգրանդ» հյուրանոցում պաշտպանված էին անվտանգության նորմերը:

«Հյուրանոցի մենեջմենթը սպասում է փորձաքննության արդյունքներին, հասկանում ենք հասարակության դիրքորոշումը և սպասումները, սակայն բոլոր հարցերին մանրամասն կպատասխանի փորձաքննությունը: Հյուրանոցի իսկապես տուգանվել էր մի քանի ամիս առաջ 100 լարիով կրակմարիչների անսարքիության և տարհանման պլան չունենալու պատճառով: Ընկերությունը ծրագրում է ֆինանսապես օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին»,- ասել է Կախաբեր Ծերեթելին:

Բացի այդ լրագրողների հետ զրույցում «Լեոգրանդ» հյուրանոցի սեփականատերը հայտարարել է, որ անվտանգության նորմերը պաշտպանված էին և հյուրանոցը այդ տեսանկյունից երբեկ չի տուգանվել: Էրոլ Ավգորենը  ցավակցել է հրդեհի արդյունքում զոհված մարդկանց ընտանիքներին:

Հիշեցնենք, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի:

ՆԳՆ-ի լրատվությամբ հրդեհի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 21 մարդ, բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների թվում կա ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի երրորդ մասով, ինչը նշանակում է հրդեհային անվտանգության նորմերի խախտում, որի արդյունքում զոհվել են մարդիկ:

Հրդեհը առաջացել էր նոյեմբերի 24-ի երեկոյան ժամը 20:00-ին: