Լատվիայի ԱԳՆ-ը ցավակցում է Բաթումիի ողբերգության զոհերի ընտանիքներին
Լատվիայի ԱԳՆ-ը ցավակցում է Բաթումիի ողբերգության զոհերի ընտանիքներին

Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը ցավակցում է Բաթումիի «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Անկեղծորեն ցավակցում ենք Վրաստանի Բաթումի քաղաքում զոհերի ընտանիքներին և ընկերներին: Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է Լատվիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում, որը գերատեսչությունը հրապարակել է Թվիթեր սոցիալական ցանցում:

 

Բաթումիի հրդեհի զոհերի պատճառով, նոյեմբերի 27-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր:

Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հոսպիտալացվել է 21 մարդ, նրանցից ոչ ոքի կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների միջև է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:

Տեղի ունեցածի կապակցությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 243-րդ հոդվածի 3-րդ կետով, որը նկատի ունի հրշեջ անվտանգության նորմերի խախտում:

Հրդեհը հյուրանոցում բռնկվել էր նոյեմբերի 24-ին, 21:00-ին: