Նոյեմբերի 27-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր
Նոյեմբերի 27-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու և Վրաստանի կառավարության որոշմամբ, 2017 թվականի նոյեմբերի 27-ը Վրաստանի տարածքում հայատարարվում է սգո օր:

«Վրաստանի կառավարությունը, երկրի բնակչության հետ սգում է Աջարիայում, «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվածներին:

Սգո օրը, զոհերի հիշատակը հարգելու համար, Վրաստանի ողջ տարածքում կիջեցվեն դրոշները»,- նշված է Վրաստանի կառավարության վարչության տեղեկությունում: