Կառավարական շենքերից իջեցվել են պետական դրոշները (Տեսանյութ)

Սգո օրվա կապակցությամբ Վրաստանում պետական շինությունների վրա իջեցվել են դրոշները:

Վաղ առավոտյան արդեն իջեցրել են դրոշները խորհրդարանի շենքերից՝ Թբիլիսիում և Քութաիսիում, ինչպես նաև Պաշտպանության նախարարությունում, Թբիլիսիի քաղաքապետարանում և այլ կառավարական շենքերում:

Նոյեմբերի 27-ը սգո օր է հայտարարվել Բաթումիում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել 21-ը:

ՆԳՆ-ի լրատվությամբ հրդեհի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 21 մարդ, բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների թվում կա ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի երրորդ մասով, ինչը նշանակում է հրդեհային անվտանգության նորմերի խախտում, որի արդյունքում զոհվել են մարդիկ:

Հրդեհը առաջացել էր նոյեմբերի 24-ի երեկոյան ժամը 20:00-ին: