«Լեոգրանդ» հյուրանոցի մենեջմենթը ավարտել է հրդեհի ժամանակ զոհված մարդկանց ընտանիքների համար փոխհատուցման հարցով բանակցությունները
«Լեոգրանդ» հյուրանոցի մենեջմենթը ավարտել է հրդեհի ժամանակ զոհված մարդկանց ընտանիքների համար փոխհատուցման հարցով բանակցությունները

«Լեոգրանդ» հյուրանոցի մենեջմենթը ավարտել է հրդեհի ժամանակ զոհված մարդկանց ընտանիքների համար փոխհատուցման հարցով բանակցությունները:

Ինչպես հայտարարել է ընկերության փաստաբան Կախա Ծերեթելին, 10 ընտանիքների հետ ձևակերպվել է համապատասխան պայմանագիր:

Նրա խոսքերով, «Լեոգրանդի» ղեկավարությունը  բացի դրամական օգնությունից պարտավորություն է վերցրել  ապահովել ընտանիքներում  գտնվող երեխաներին կրթության և աշխատանքի տեղավորվելու հարցերով:

Նշենք, որ «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ հետաքննությունը ընթանում է, որը հաստատելու է հրդեհի պատճառները: Հետաքննության շրջանակներում հարցաքննվել են տասնյակ մարդիկ, իսկ շենքը մինչ օրս պաշտպանում են ոստիկանները:

Ինչ վերաբերում է տուժած ընտանիքներին ապա նրանք ձեռնպահ են մնում տեսախցիկների առջև երևալուց, սակայն անձնական զրույցներում հայտարարում են, որ ընկերությունից ստանալու են 50 000 ամն դոլար փոխհատուցում: