Վրաստանի նախագահը Սուրբ Գիորգի տոնի առթիվ ներում է շնորհել 232 մարդու
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Սուրբ Գիորգիի տոնի առթիվ ներում է շնորհել 232 մարդու: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Ըստ նրանց՝ ներումը վերաբերել է բանտարկության մեջ գտնվող 216 և ազատազրկման հետ չկապված 16 անձանց:
«Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրությամբ իրեն տրված բացառիկ լիազորությունների կիրառումը հիմնված է մարդասիրության և պետական շահերի սկզբունքի վրա», – ասվում է Վրաստանի նախագահի աշխատակազմում: