Ծաղկեպսակներ և մոմեր «Լեոգրանդ» հյուրանոցի մոտ (Լուսանկարներ, Տեսանյութ)

Բաթումիում, «Լեոգրանդ» հյուրանոցի մոտ առավոտից այցելում են  քաղաքացիներ: Հրդեհի ժամանակ զոհված մարդկանց հիշատակը հարգելու նպատակով  նրանք հյուրանոցի մուտքի մոտ դնում են ծաղկեպսակներ և մոմեր:

Հյուրանոցի տարածք էր այցելել նաև Աջարիայի ինքնավար հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն:

Հիշեցնենք, «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է Վրաստանի 10 և Իրանի մեկ քաղաքացի:

ՆԳՆ-ի լրատվությամբ հրդեհի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 21 մարդ, բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածների թվում կա ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մեկ հրշեջ-փրկարար:

Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի երրորդ մասով, ինչը նշանակում է հրդեհային անվտանգության նորմերի խախտում, որի արդյունքում զոհվել են մարդիկ:

Հրդեհը առաջացել էր նոյեմբերի 24-ի երեկոյան ժամը 20:00-ին: