Դոնալդ Թրամփը Բորիս Ջոնսոնին 2020 թվականի սկզբին հրավիրել է Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին 2020 թվականի սկզբին հրավիրել է Սպիտակ տուն: Այս մասին հայտնում է բրիտանական «The Sunday Times» թերթը:
Հրատարակչությունը նշում է, որ Դոնալդ Թրամփը Բորիս Ջոնսոնին հրավիրել է ընտրություններում հաղթանակից հետո: Այցի ճշգրիտ ամսաթվի մասին ընթանում են բանակցություններ:
Ինչպես բրիտանական մամուլին հայտնել է Սպիտակ տանը գտնվող աղբյուրը, այցը կարող է տեղի ունենալ հունվարի կեսերին: Սակայն, հաղորդվում է, որ Բորիս Ջոնսոնը ցանկանում է Վաշինգտոն այցելել, հունվարի 31-ին Բրեքսիտի ավարտից և փետրվարին կառավարության կաբինետում ծրագրված փոփոխություններից հետո:
Բորիս Ջոնսոնը և Դոնալդ Թրամփը, Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալուց հետո, պետք է քննարկեն Լոնդոնի և Վաշինգտոնի միջև առևտրային համաձայնագրերը: