Խոնարհվում եմ ձեր և ձեր կառավարության համառության առջև, որը ցուցադրում եք Ռուսաստանի ճնշման դեմ. Բորիս Ջոնսոն
Խոնարհվում եմ ձեր և ձեր կառավարության համառության առջև, որը ցուցադրում եք Ռուսաստանի ճնշման դեմ. Բորիս Ջոնսոն

Միացյալ Թագավորության վարչապետ, Բորիս Ջոնսոնը շնորհավորում է Գիորգի Գախարիային ՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Պաշտոնական շնորհավորական ուղերձում, Բորիս Ջոնսոնը ընդգծում է Միացյալ Թագավորության և Վրաստանի սերտ գործընկերությունը և վերահաստատում է իր աջակցությունը, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:

«Միացյալ Թագավորությունը գնահատում է Վրաստանի հետ սերտ համագործակցությունը: Մեր ընդհանուր արժեքներն ու տեսլականները ամուր հիմք են ստեղծում, հետագա համագործակցության համար, տարբեր հարցերի, այդ թվում` պաշտպանության և անվտանգության մարտահրավերների շուրջ: Խոնարհվում եմ ձեր և ձեր կառավարության համառության առջև, որը դուք ցուցաբերում եք Ռուսաստանին դիմակայելու ժամանակ: Միացյալ Թագավորությունը կշարունակի վճռականորեն սատարել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու ձեր ձգտումներին: ՆԱՏՕ-ի դաշինքը հիմնված է ժողովրդավարական արժեքներին ամուր նվիրվածության վրա: Կարևոր է, որ ձեր կառավարությունը շարունակի ընտրական բարեփոխումների շարունակական ծրագիրը և Միացյալ Թագավորությունը, որպես Վրաստանի բարեկամ, պատրաստ է աջակցել ձեզ այդ գործընթացում»,- ասել է Բորիս Ջոնսոնը:

Միացյալ Թագավորության վարչապետը պաշտոնական նամակում ուշադրությունը բևեռում է նաև COVID 19 համավարակի հետևանքները հաղթահարելու տեսանկյունից համատեղ ջանքերի կարևորության վրա:

«Մեր երկրները պայքարում են COVID 19 համավարակի հետևանքները հաղթահարելու համար, որը մինչ այժմ սպառնում է մեր քաղաքացիների կյանքին և բարեկեցությանը: Հուսով եմ, որ այս տարի, երբ Միացյալ Թագավորությունում տեղի է ունենալու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովը, Միացյալ Թագավորությունը և Վրաստանը համատեղ կաշխատեն, որպեսզի կառուցեն ամուր հիմք COVID 19-ի հաղթահարման համար, ներառյալ ավելի արդար, կանաչ և կայուն գլոբալ տնտեսություն: Ապագայում շատ հնարավորություններ կան մեր երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար: Ռազմավարական գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որը ստորագրվել է Միացյալ Թագավորության և Վրաստանի միջև 2019 թվականի հոկտեմբերին, կարևոր փաստաթուղթ է, որը նախանշում է մեր ապագա հարաբերությունները և ապահովում է առևտրի և ներդրումների հոսքերի ավելացումը: Միացյալ Թագավորության կառավարությունը ակնկալում է շարունակել աշխատել ձեր և ձեր թիմի հետ: Ամենայն բարիք եմ մաղթում ձեզ վարչապետի պաշտոնում»,- գրել է Բորիս Ջոնսոնը վարչապետ Գիորգի Գախարիային հղած շնորհավորական ուղերձում:

Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը: