Կոնգրեսական Բենի Թոմփսոնը Դոնալդ Թրամփի և նրա փաստաբան, Ռուդի Ջուլիանի դեմ հայց է պատրաստել
«Դեմոկրատ» կոնգրեսական Բենի Թոմփսոնը դատական հայց է ներկայացրել, ընդդեմ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նրա փաստաբան, Ռուդի Ջուլիանի: Օրենսդիրը, Դոնալդ Թրամփին և նրա համախոհին, մեղադրում է Կապիտոլիումի վրա հարձակումը հրահրելու համար, ծայրահեղական խմբավորումների հետ դավադրության մեջ: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյթեր»-ը:
Բենի Թոմփսոնը Ներկայացուցիչների պալատում ղեկավարում է Ազգային անվտանգության հանձնաժողովը: Նա հայցը ներկայացրել է Վաշինգտոնի շրջանային դատարան:
Թոմփսոնի փաստաբանների հայտարարությամբ, ապստամբությունը Թրամփի, Ջուլիանի և ծայրահեղական խմբավորումների կողմից կազմակերպված ծրագրի արդյունք էր: Փաստաբանների խոսքով, ծրագրի նպատակն էր դադարեցնել ընտրական կոլեգիայի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումը:
Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից, հունվարի 6-ին Կապիտոլիումի շենքի վրա գրոհի պատճառով, Ներկայացուցիչների պալատը նախկին նախագահին մեղադրել է ապստամբություն հրահրելու մեջ և նրան հայտնել իմպիչմենթ: Սակայն, անցյալ շաբաթ, Սենատը արդարացրեց նախկին նախագահին: