Սանկտ Պետերբուրգի վրա անօդաչու թռչող սարքերով լայնածավալ հարձակում է իրականացվել

12:47, 04.07.2026

Սանկտ Պետերբուրգի վրա անօդաչու թռչող սարքերով մասշտաբային հարձակում է իրականացվել։ Ռուսական լրատվամիջոցների համաձայն՝ հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը։

Քաղաքի վարչակազմի տվյալներով՝ հարվածը հասցվել է Կիրովսկի շրջանի նավթային տերմինալին, սակայն ոչ ոք չի տուժել։

Օպերատիվ շտաբը բնակչությանը կոչ է արել մինչև անօդաչու սարքերի սպառնալիքի վերացումը մնալ տանը և նախազգուշացրել է բջջային ինտերնետի ծառայության հնարավոր ընդհատումների մասին։

Հարձակում է իրականացվել նաև Լենինգրադի մարզի վրա. տարածաշրջանի երկնքում խոցվել է 72 անօդաչու թռչող սարք։ Նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի խոսքով՝ ԱԹՍ-ի բեկորներն ընկել են Վիսոցկի նավահանգստի մոտակայքում։ Տուժածների կամ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Նմանատիպ