Ջո Բայդենը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնում պաշտոնապես հաստատել է Վիկտորիա Նուլանդին
Ջո Բայդենը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի պաշտոնում պաշտոնապես հաստատել է Վիկտորիա Նուլանդին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Ջո Բայդենը պետքարտուղարի տեղակալի պաշտոնում պաշտոնապես հաստատել է Վիկտորիա Նուլանդին:

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:

Նուլանդի թեկնածությունն ուղարկվել է Սենատ, որտեղ համապատասխան հանձնաժողովը նշանակելու է լսումներ, որի ընթացքում նա պետք է պատասխանի օրենսդիրների հարցերին:

Վիկտորիա Նուլանդը 2013-2017 թվականներին զբաղեցնում էր, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի պաշտոնը: