Դեմոկրատները ԱՄՆ-ի Սենատ են ներկայացրել Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով բանաձևը
Դեմոկրատները ԱՄՆ-ի Սենատ են ներկայացրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ բանաձևը: Գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին և կընթանա դատարանի քննարկման ձևաչափով: Սենատը պետք է սահմանի Թրամփի մեղավորությունը՝ «ապստամբություն հրահրելու» մեջ, որի ընթացքում նրա կողմնակիցները հունվարի 6-ին ներխուժեցին Կոնգրեսի շենք, արդյունքում մահացել է 5 մարդ: Թրամփին մեղավոր ճանաչելու համար անհրաժեշտ է Սենատորների երկու երրորդի ձայները: Դա նշանակում է, որ Թրամփին մեղավոր ճանաչելու համար առնվազն 17 հանրապետական սենատոր պետք է քվեարկի նախկին նախագահի դեմ:
Ավելի վաղ, Թրամփին իմփիչմենթ էր հայտարարել ներկայացուցիչների պալատը: Հունվարի 13-ին կայացած քվեարկության արդյունքում իմպիչմենթին աջակցել են 232 կոնգրեսականներ, դեմ է արհահայտվել 197-ը: Դոնալդ Թրամփը դարձավ առաջին նախագահը, որին իմփիչմենթ են հայտարարել երկու անգամ:
Սենատի կողմից իմպիչմենթի հայտարարելու դեպքում, Դոնալդ Թրամփի համար կսահմանափակվի ընտրություններում առաջադրվելու կամ որևէ պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքը: