Շնորհակալություն իմ թիմին, սպասում եմ մեր ճանապարհորդության շարունակմանը. Դոնալդ Թրամփ
Շնորհակալություն իմ թիմին, սպասում եմ մեր ճանապարհորդության շարունակմանը. Դոնալդ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ, Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել փաստաբանների թիմին: Այս մասին ասվում է նրա կողմից տարածված հայտարարության մեջ:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ փաստաբանների թիմին, արդարությունն ու ճշմարտությունը պաշտպանելու ուղղությամբ անխոնջ աշխատանքի համար», – ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ, Թրամփը շնորհակալություն է հայտնել սենատորներին և կոնգրեսականներին, ովքեր աջակցել են նրա անմեղությանը:

«Դա մեր երկրի պատմության մեջ պոչավորների վրա ամենամեծ որսի շարունակությունն էր: Ոչ մի նախագահ նման բանով չի անցել, և դա շարունակվում է, քանի որ մեր ընդդիմախոսները չեն կարող մոռանալ, մեզ աջակցող գրեթե 75 միլիոն մարդու», – ասվում է Թրամփի հայտարարության մեջ:

Նույն հայտարարության մեջ, Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը քննադատել է իր ընդդիմախոսներին և նրանց մեղադրել քաղաքական հետապնդումների մեջ:

«ԱՄՆ-ում մեկ քաղաքական կուսակցություն բոլոր իրավունքներն ունի վիրավորելու օրենքի գերակայությունն ու իրավապահ մարմինները, խթանելու ամբոխին, արդարացնելու ապստամբությունը և արդարությունը դարձնել  քաղաքական վենդետայի գործիք, սև ցուցակ ներառել և հետապնդել բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն տարբերվող կարծիք»,- ասված է Թրամփի հայտարարության մեջ:

Նույն հայտարարության մեջ Թրամփը դիմել է աջակիցներին և ասել, որ «իր շարժումը հիմա է սկսվում», և առաջիկա ամիսներին ծրագրերի մասին կտեղեկացնի կողմնակիցներին:

«Ես անհամբեր սպասում եմ մեր զարմանահրաշ ճանապարհորդության շարունակությանը, որպեսզի հասնենք բոլոր քաղաքացիների համար Ամերիկայի մեծությանը: Միասին ոչինչ անհնար չի լինի», – ասել է Դոնալդ Թրամփը:

Ուշ գիշերին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը Դոնալդ Թրամփին անմեղ ճանաչեց և նրա իմպիչմենթը տեղի չունեցավ: