ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը կոչ է անում Չինաստանին, հրապարակել կորոնավիրուսի առաջացման կապակցությամբ գոյություն ունեցող տեղեկատվությունը
ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը կոչ է անում Չինաստանին, հրապարակել կորոնավիրուսի առաջացման կապակցությամբ գոյություն ունեցող տեղեկատվությունը

Սպիտակ տունը մտահոգված է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների կողմից «կովիդ 19»-ի ծագման վերաբերյալ արված եզրակացությամբ:

ԱՄՆ-ի նախագահ, Ջո Բայդենի վարչակազմը կոչ է անում Չինաստանին, հրապարակել կորոնավիրուսի առաջացման կապակցությամբ գոյություն ունեցող տեղեկատվությունը

«Համավարակն ավելի լավ հասկանալու և հաջորդ համավարակին նախապատրաստվելու համար, Չինաստանը պետք է տեղեկատվություն հաղորդի վարակի տարածման վաղ փուլերի մասին», – ասել է ԱՄՆ-ի նախագահի խորհրդական, Ջեյք Սալիվանը:

Սալիվանի խոսքով, անհրաժեշտ է, որ անկախ փորձագետները պատրաստեն զեկույց կորոնավիրուսի ծագման մասին,  առանց Չինաստանի իշխանությունների միջամտության:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները տարածել էին տեղեկատվություն, որ Չինաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներին չի տրամադրել «կովիդ 19»-ի վաղ դեպքերի մասին մշակված տվյալները: