Իլհամ Ալիևը ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել Դոնալդ Թրամփին. Մենք գնահատում ենք ձեր ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն և զարգացում ապահովելու ուղղությամբ

13:45, 04.07.2026

Ադրբեջանը և Հայաստանը ներկայումս խաղաղ են ապրում և առևտրային հարաբերություններ են հաստատում, այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական ուղերձում, որը նա ուղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը բարձր է գնահատում Թրամփի նպատակաուղղված ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին նպաստելու և կայուն զարգացում ապահովելու ուղղությամբ։

«Անցյալ տարվա օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեր նախաձեռնությամբ տեղի ունեցած պատմական եռակողմ հանդիպման արդյունքները բոլորովին նոր դրական մթնոլորտ և իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում։ Ադրբեջանը և Հայաստանը այժմ խաղաղ են ապրում և առևտրային հարաբերություններ են հաստատում։ Միաժամանակ, հատկապես ուզում եմ նշել ձեր երկրի մշտական աջակցությունը տարածաշրջանում կայունություն և բարեկեցություն բերող ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, մասնավորապես՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարեկեցության միջանցքին», որն ապահովում է այլընտրանքային, հուսալի և անվտանգ կապ Ասիայի և Եվրոպայի միջև», – նշված է Ալիևի նամակում։

Նմանատիպ