ԱՄՆ-ի Սենատը արդարացրել է Դոնալդ Թրամփին և նրա իմփիչմենթը չի կայացել
ԱՄՆ-ի Սենատի երկու երրորդը չի սատարել ԱՄՆ-ի նախկին նախագահ, Դոնալդ Թրամփի իմպիչմենթին:
43 սենատոր դեմ է քվեարկել ԱՄՆ-ի նախկին նախագահի իմփիչմենթին, 57-ը կողմ են արտահայտվել:
Թրամփը մեղավոր է ճանաչվել յոթ «հանրապետականների» կողմից: ԱՄՆ-ի 45-րդ նախագահի իմպիչմենթի համար անհրաժեշտ էր, որ Թրամփի դեմ քվեարկեր 17 «հանրապետական» սենատոր:
Հունվարի 6-ին Կապիտոլիումի շենք նրա կողմնակիցների ներխուժելու համար, Թրամփը մեղադրվել էր ապստամբություն հրահրելու մեջ:
Դոնալդ Թրամփը մտավ ԱՄՆ-ի պատմության մեջ, որպես առաջին նախագահը, որին Ներկայացուցիչների պալատը երկու անգամ իմպիչմենթ է հայտարարել: