Սերգեյ Լավրով. ԱՄՆ պատմության կրիտիկական փուլերում Ռուսաստանը մշտապես օգնել է ամերիկյան պետականության ձևավորմանն ու պահպանմանը
ԱՄՆ պատմության կրիտիկական փուլերում՝ Բրիտանական կայսրությունից անկախության համար մղվող պայքարի տարիներին և քաղաքացիական պատերազմի ժամանակ, Ռուսաստանը մշտապես օգնել է ամերիկյան պետականության ձևավորմանն ու պահպանմանը,- այս մասին նշված է Սերգեյ Լավրովի շնորհավորական ուղերձում, որը նվիրված է ԱՄՆ անկախության 250-ամյակին։
Ինչպես նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, այս կարևոր հոբելյանը նշվում է համաշխարհային կարգի համար կրիտիկական ժամանակաշրջանում։
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեր երկրների միջև դաշինքը այսօր էլ հիշեցնում է ֆաշիզմի, նացիզմի և ազգային բացառիկության գաղափարախոսության ցանկացած դրսևորման հակազդելու մեր ընդհանուր վճռականության մասին»,- նշված է ուղերձում։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան շարունակում է հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, որոնցով Ռուսաստանը, Միացյալ Նահանգների և այլ հաղթող պետությունների հետ միասին, հիմք դրեց հետպատերազմյան միջազգային հարաբերությունների համակարգին, որը մինչ օրս մարդկության համար իրավական և բարոյական ուղեցույց է հանդիսանում։
«Համոզված եմ, որ հավասարության, փոխադարձ հարգանքի և ներքին գործերին չմիջամտելու ոգով անկեղծ երկխոսություն կառուցելով, որը հիմնված է հիմնարար ազգային շահերի փոխըմբռնման վրա, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կկարողանան նշանակալի արդյունքների հասնել և համատեղ արդյունավետ լուծումներ գտնել ամենաբարդ գլոբալ և տարածաշրջանային խնդիրները կարգավորելու համար»,- ասված է Լավրովի շնորհավորական ուղերձում։