Թրամփը քաղաքականապես և բարոյապես պատասխանատու է Կապիտոլիումի վրա հարձակման համար. Սենատում «Հանրապետականների» առաջնորդը
Թրամփը քաղաքականապես և բարոյապես պատասխանատու է Կապիտոլիումի վրա հարձակման համար. Սենատում «Հանրապետականների» առաջնորդը

Թրամփը քաղաքականապես և բարոյապես պատասխանատու է Կապիտոլիումի վրա հարձակման համար,- այս մասին «Հանրապետականների» առաջնորդ, Միտչ Մաքկոնելը հայտարարել է Սենատում կայացած քվեարկությունից հետո, որի ընթացքում սենատորների երկու երրորդը չի աջակցել Դոնալդ Թրամփի իմպիչմենթին և արդարացրել նրան:

Ըստ Մաքկոնելի, հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումը «ամոթ» էր:

«Կասկած չկա, որ նախագահ Թրամփը գործնականում և բարոյապես պատասխանատու է հունվարի 6-ի իրադարձությունները հրահրելու համար: Այդ մասում հարցեր չկան: Մարդիկ, ովքեր ներխուժեցին Կապիտոլիումի շենք, կարծում էին, որ գործում են նախագահի ցանկություններով և հանձնարարականներով», – հայտարարել է «Հանրապետականների» առաջնորդը:

Այնուամենայնիվ, Մաքկոնելը ասել է, որ չի կարողացել աջակցել Թրամփի իմպիչմենթին: Նա համարում է, որ դա կլիներ «հակասահմանադրական», քանի որ Թրամփն այլևս նախագահ չէ:

Մաքկոնելը պարզաբանել է, որ եթե այսօր կայանար Թրամփի իմպիչմենթը, դա վտանգավոր նախադեպ կդառնար, որը Սենատին իրավունք կտար հետապնդել անհատների, քաղաքական մրցակիցների և հետագայում նրանց արգելել պաշտոնավարել: