Չնայած թեստերի քանակի ավելացմանը, երկրում վարակակիրների թիվը նվազել է, ինչը բոլորիս ուրախացնում է. Լևան Ռատիանի
Չնայած թեստերի քանակի ավելացմանը, երկրում վարակակիրների թիվը նվազել է, ինչը բոլորիս ուրախացնում է. Լևան Ռատիանի

Վերջին շրջանում ոչ միայն մեր կլինիկայում, այլև ողջ երկրում վարակակիրների թիվը նվազել է, չնայած որ թեստերի քանակն ավելացել է»: Այս մասին հայտարարել է Առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանին:

Սրա հետ մեկտեղ, նա նշել է, որ բժշկական հաստատությունում գտնվող բուժաշխատողներից մեկ վարակակիր արդեն ապաքինվել և դուրս է գրվել, իսկ մյուս վարակակիրների վիճակը գնահատվում է կայուն: