Բժշկական անձնակազմի պահուստ ստեղծելու նպատակով, կվերապատրաստվեն համապատասխան ուղղությունների բարձր կուրսերի ուսանողները. Միխեիլ Չխենկելի
Բժշկական անձնակազմի պահուստ ստեղծելու նպատակով, կվերապատրաստվեն համապատասխան ուղղությունների բարձր կուրսերի ուսանողները. Միխեիլ Չխենկելի

Բժշկական ուղղության բարձր կուրսերի ուսանողները կվերապատրաստվեն, կանցնեն արագ կուրս, որպեսզի ստեղծվի բժշկական անձնակազմի պահուստ և անհրաժեշտության դեպքում նրանք կընդգրկվեն կովիդի բժշկական մենեջմենթում,- այս մասին Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Չխենկելին հայտարարել է կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Այսօր միջգերատեսչական խորհրդում մենք որոշեցինք, որ բժշկական ուղղության բարձր կուրսերի ուսանողները կվերապատրաստվեն, կանցնեն արագ կուրս, որպեսզի ստեղծվի բժշկական անձնակազմի պահուստ և անհրաժեշտության դեպքում նրանք կընդգրկվեն կովիդի բժշկական մենեջմենթում և կօգնեն մեր բժիշկներին:

Այսօր հանդիպելու եմ բժշկական համալսարանների ռեկտորների, ինչպես նաև բժշկական ֆակուլտետների ղեկավարների հետ: Մենք կսկսենք այս գործընթացը և առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում կունենանք բարձր կուրսերի ուսանողների բազա, ովքեր անցել են այս արագ ուսուցումը: Անհրաժեշտության դեպքում լիարժեք պատրաստակամություն կլինի, որ ներգրավվեն  գործընթացում և օգնեն մեր բժիշկներին: Վերապատրաստման դասընթացները կներառեն տարբեր ուղղություններ, և կախված կլինի այն իրավիճակից, թե որտեղ բժիշկները օգնության կարիք կունենան»,- հայտարարել է Միխեիլ Չխենկելին: