Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 64 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 64 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ

Անցած օր ու գիշերվա ընթացքում, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 279 մարդ, նրանցից 64-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

Բռնազավթված շրջանի վեց կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 170 կորոնավարակակիր պացիենտ, նրանցից 27-ի վիճակը ծանր է: Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է երեք կովիդ վարակված պացիենտ:

Ընդհանուր առմամբ, բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսից մահացել է 187 պացիենտ: Համավարակի մեկնարկից մինչ օրս, բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 11 933 դեպք, ապաքինվել է 10 943 պացիենտ: