Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ

Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ: Անցած օր ու գիշերվա ընթացքում բռնազավթված Աբխազիայում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 484 մարդ, այստեղից «կովիդ 19» է հաստատվել 58 մարդու մոտ:

Ընդհանուր առմամբ վեց կովիդ կլինիկաներում բուժվում է 282 պացիենտ, նրանցից 42-ի վիճակը ծանր է: Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է երկու կովիդ վարակված պացիենտ:

Բռնազավթված Աբխազիայում համավարակի տարածումից առ այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 469 դեպք, ապաքինվել է 9 782 մարդ, մահացել է 170 պացիենտ: