Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 141 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ
Բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է կորոնավիրուսի 141 նոր դեպք, մահացել է երկու պացիենտ

Բռնազավթված Աբխազիայի այսպես կոչված առողջապահության նախարարության տեղեկությամբ, անցած օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 585 մարդ, այստեղից կորոնավիրուս է հաստատվել 141-ի մոտ:

Բռնազավթված Աբխազիայում գործող վեց կովիդ կլինիկաներում ընդհանուր առմամբ բուժվում է 205 պացիենտ, որից 23-ի վիճակը ծանր է:

Գուդաութայի շրջանային հիվանդանոցում մահացել է երկու կովիդ վարակված պացիենտ, 57 և 67 ամյա տղամարդիկ:

Համավարակի տարածումից առ այսօր, բռնազավթված Աբխազիայում արձանագրվել է վարակման 9 323 դեպք, այստեղից մահացել է 131 պացիենտ, ապաքինվել է 7 187 մարդ: