Բոճորիշվիլիի կլինիկայի 11 նոր հիվանդից 7-ը կապ ունեն Սաբուրթալոյի, իսկ չորսը Բոլնիսիի կլաստերի հետ
Բոճորիշվիլիի կլինիկայի 11 նոր հիվանդից 7-ը կապ ունեն Սաբուրթալոյի, իսկ չորսը Բոլնիսիի կլաստերի հետ

Բոճորիշվիլիի անվան կլինիկայի հոգաբարձական խորհրդի նախագահ, Մակա Սոլողաշվիլիի հայտարարությամբ, կլինիկայում ունեն 11 նոր վարակակիր:

Նրա խոսքով, 7 վարակվածը կապ ունի Սաբուրթալոյի, իսկ 4-ը՝ Բոլնիսիի կլաստերի հետ: Բացի այդ, կլինիկայի հոգաբարձական խորհրդի նախագահի հայտարարությամբ, Բոճորիշվիլիի անվան կլինիկայում բուժվել է ևս չորս հիվանդ:

«Այսօր առավոտյան տվյալներով մեր կենտրոնի մեկուսացված բաժանմունքում գտնվում է 43 հիվանդ, այստեղից 29-ի դեպքում ունենք հաստատված վարակ: Նրանցից 7-ը մինչև 18 տարեկան են: Երեկ մեզ մոտ ավելացել է ևս 11 վարակակիր: 7 վարակակիր պատկանում է Սաբուրթալոյի, իսկ 4-ը՝ Բոլնիսիի «կլաստերին»: Նոր հիվանդներից միայն մեկի վիճակն է ծանր: Բացի այդ, մեր հիվանդանոցում ապաքինվել է 4 մարդ, իսկ երեք հիվանդ սպասում է հետազոտության կրկնակի պատասխանին»,- ասել է Մակա Սոլողաշվիլին: