Բոլնիսիում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք
Բոլնիսիում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք

Բոլնիսիի մունիցիպալիտետի հաղորդմամբ, այսօր երեկոյան ստացած լաբորատոր հետազոտության արդյունքներով, մեկ անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս: Նա Գետա գյուղի բնակիչ է, որտեղից համավարակաբանները վերցրել են 36 բնակչի կենսաբանական նմուշ: Գետա գյուղում այս պահին գրանցված է կորոնավիրուսով վարակման 5 դեպք:

Ընդհանուր առմամբ, լաբորատորիա էր ուղարկվել 48 նմուշ, այստեղից 36-ը Գետա գյուղից էր, երեքը Մուշևան գյուղում վարակված անձանց հետ շփում ունեցողներինն էր, 7 նմուշ պատկանում էր ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց, իսկ երկուսը «տենդի» կենտրոնի հիվանդներինն էր:

Այս պահի դրությամբ Բոլնիսիում գրանցվել է 122 վարակման դեպք: Երեք մարդ մահացել է:

Դրա հետ մեկտեղ ավելացել է բուժված անձանց քանակը: Բոլնիսիի մունիցիպալիտետում կորոնավիրուսից բուժվել է 46 մարդ: